կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-21 14:54
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նպատակն դնելը շատ լավ է. կարևորը նպատակներին հասնելն է. Սիմոն Մարտիրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Մոտիվացնող և շատ հուսադրող է, որ պետությունը հետևում է սպորտին և փորձում է լավ բաներ անել սպորտի համար. այս մասին Yerkir.am–ի հետ զրույցում նշեց ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն և օլիմպիական ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ հետայսու պետությունը օլիմպիական խաղերում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցնողներին պարգևատրելու է համապատասխանաբար 20, 15 և 10 մլն դրամ:

Այսօր Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի 2019 թ. տարվա լավագույն մարզիկներին պարգևատրման արարողությունը:

Սիմոն Մարտիրոսյանը նշեց, որ նպատակներ դնելը, որի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն է՝ մինչև 2050 թվականը ՀՀ-ն պետք է առնվազն 25 օլիմպիական մեդալ նվաճի, շատ լավ է, կարևորն այդ նպատակներին հասնելն է: «Եթե նպատակներ դրել են, ուրեմն հնարավորություններ ունենք», - նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ շատ լավ տվյալներ, երիտասարդներ ունենք, որպեսզի իրականանան այդ նպատակները:

Ըստ օլիմպիական չեմպիոնի՝ 2020 թ. նպատակը Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալն է և դրանից հետո արդեն օլիմպիական ոսկի նվաճելն է: