|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային առաջարկել է միանալ Միացյալ Նահանգներին՝ որպես 51-րդ նահանգ: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Այսպես է քաղաքական գործիչն արձագանքել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ հրաժարական տալու մտադրության մասին հայտարարությանը: «Միացյալ Նահանգներն այլևս չի կարող հանդուրժել առևտրի հսկայական դեֆիցիտներն ու սուբսիդիաները, որոնք աջակցում են Կանադային», - ասաց նա:
Թրամփը կարծում է, որ երկու երկրների միավորումը կօգնի վերացնել առեւտրային սակագները, նվազեցնել հարկերը եւ Կանադային երաշխավորել «լիակատար անվտանգություն ռուսական եւ չինական նավերի սպառնալիքներից, որոնք մշտապես շրջապատում են իրեն»: