|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աշխարհահռչակ երգչուհի, ազգությամբ հայ Շերը Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, գրում է «ТАСС»-ը:
«Մենք փոքր ենք: Մեր երկիրը՝ Հայաստանը շրջափակված է: Նավթ չունենք: Մենք նրանց առաջարկելու ոչինչ չունենք»,- ասել է Շերը: Այս մասին նա ասել է «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո:
Շերի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները միլիոնավոր մարդկանց սպանությունը չեն ճանաչել որպես ցեղասպանություն, քանի որ Հայաստանը նրանց տալու ոչինչ չունի: