կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 14:14
Տարածաշրջան

Սիրիայի խորհրդարանը հայտարարել է, որ արյան գնով Թուրքիայից հետ կվերցնի Իսքանդերունի երկրամասը

Սիրիայի խորհրդարանը հայտարարել է, որ արյան գնով Թուրքիայից հետ կվերցնի Իսքանդերունի երկրամասը

Սիրիայի Ժողովրդական ժողովը սպառնացել է Թուրքիային՝ հայտարարելով, որ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգը` Իսքանդերունը, սիրիական տարածք է։ «Իսկենդերուն նահանգը անարդարացիորեն միացվել է Թուրքիային 1939 թվականին, և եթե հարկ լինի, մենք, արյուն թափելով, կվերադարձնենք Իսկենդերունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 1938-39թթ. ընթացքում Թուրքիան, Արևմուտքի թողտվությամբ, անարդարացիորեն բռնակցել է Իսքանդերունը` պատմական Ալեքսանդրեթը:

«Մենք կտրականապես մերժում ենք  մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված՝ Ժողովրդական ժողովի անօրինական հայտարարությունը, որը ոչ մի կերպ չի ներկայացնում սիրիացի ժողովրդին և չունի որևէ լեգիտիմություն։ Նման հայտարարությունները զառանցանքի ևս մեկ դրսևորում են, որից չի կարող խուսափել վարչակարգը, որը տարիներ շարունակ հալածում է իր ժողովրդին, որը պատասխանատու է հարյուրհազարավոր անմեղ սիրիացիների մահվան և միլիոնավոր անմեղ սիրիացիների արտաքսման համար»,- պատասխանել էր Թուրքիայի ԱԳՆ-ն։