Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանական Fars գործակալության տվյալներով՝ հրթիռների տեղատարափին դիմակայել չկարողանալու պատճառով Իսրայելը կվերադարձնի Ադրբեջան առաքված «Երկաթե գմբեթի» համակարգը, հրթիռներն ու հատուկ զինամթերքը։
Արեւմտյան Ասիայի տարածաշրջանից մի աղբյուր տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելի հրթիռների պակասը փորձում լրացնել Ամերիկայից ու Եվրոպայից։ Իսկ Միջերկրական ծովի տարածաշրջանից մեկ այլ աղբյուրի տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ի հնարավոր հարձակումներից վախենալու պատճառով՝ Իսրայելը իր գազային օբյեկտների (Լեւիաթան եւ Թամար) շուրջ մտադիր է ծովային երկաթե գմբեթ կառուցել։
Այս աղբյուրները նույնպես հայտնել են, որ Իսրայելը կվերադարձնի Ադրբեջան առաքված համակարգը, հրթիռներն ու հատուկ զինամթերքը, քանի որ անկարող է դիմակայել հրթիռային լայնածավալ հարձակումներին։