Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում երեկվա ավիավթարի տարբեր վարկածներ են առաջ քաշվում։ Հատկապես՝ տարօրինակ է համարվում, որ վերջին անգամ նման թվով բարձրաստիճան սպաներ նույն ուղղաթիռում եղել են միայն 1991 թվականին, և այդ մարտերի ժամանակ էլ այդ ուղղաթիռը կործանվել էր. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուս ռազմական թղթակից, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված Յուրի Կոտենոկը:
«Ուստի դիվերսիաների մասին շատ է խոսվում, և դա տրամաբանական է. ադրբեջանական բանակի բազմոցային դիվիզիայի ռազմաշունչ մարտիկները, որոնք մեկ տարի առաջ Մոսկվայում ինչ-որ տեղ նստած ուրախանում էին Ստեփանակերտի գնդակոծությունից և խոցված ռուսական ուղղաթիռից, հոգու խորքում հասկանում են, որ վաղ թե ուշ պատասխան կլինի… Հետեւաբար, դա սարսափեցնում է նրանց: Ուստի ցանկացած աղետի մեջ հիմա ռուսական կամ հայկական ձեռք են տեսնելու։ Թեև, ամենայն հավանականությամբ, պատճառը ակներև է՝ կա՛մ տեխնիկական խնդիր, կա՛մ վատ պատրաստված անձնակազմ»,- գրել է Կոտենոկը: