կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 17:40
Տարածաշրջան

Թուրքիան ակտիվորեն աշխատում է Անտարկտիդայում գիտական ​​կայանի ստեղծման ուղղությամբ

Թուրքիան ակտիվորեն աշխատում է Անտարկտիդայում գիտական ​​կայանի ստեղծման ուղղությամբ

Թուրքիան Անտարկտիդայում գիտական կայանի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ Ավարտվել է կայանի նախագծային հայեցակարգի մշակումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը Բեւեռային գիտությունների 5-րդ ազգային սեմինարի ժամանակ։

Թուրք նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան Անտարկտիդայի պայմանագրին միացել է 1995 թվականին՝ «խորհրդատվական քվեարկություն չունեցող երկրի» կարգավիճակով։

«Վերջին շրջանում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բևեռների ուսումնասիրության հարցում՝ մեր բոլոր կառույցների և կազմակերպությունների աջակցությամբ: Մեր նպատակն է ստանալ «խորհրդատու կողմի» կարգավիճակ և ձայնի իրավունք՝ սպիտակ մայրցամաքի ապագայի համատեքստում»,- նշել է գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ խորհրդատվական ձայն ստանալու հիմնական չափանիշը տարածաշրջանի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքն է։

«Այդ նպատակով էր, որ Թուրքիան 5 գիտարշավ կազմակերպեց դեպի մայրցամաք, որոնցից առաջինը տեղի ունեցավ 2017 թվականին։ 2019 թվականին գործարկվել է ժամանակավոր կայանը, թուրք բևեռախույզները տեղադրել են օդերևութաբանական կայան և 3 արբանյակային գլոբալ տեղորոշման համակարգ»,- հայտնել է Վարանքը՝ հավելելով, որ Թուրքիան նախատեսում է 2022 թվականին կազմակերպել վեցերորդ գիտարշավը դեպի Անտարկտիդա։