|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անտարկտիդայի Սեյմուր կղզում օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ին առաջին անգամ բարձրացել է մինչև +20,75 ռեկորդային նիշը. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է The Guardian-ը: Դա մոտ մեկ աստիճանով բարձր է նախորդ՝ 1982 թվականին Սիգնյու կղզում գրանված ռեկորդից. այն ժամանակ օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչև +19.8:
Բրազիլացի գիտնականները, որոնք հեռավոր մոնիտորինգային կայաններից տվյալներ են հավաքում 3 օրը մեկ, նշում են, որ դա «անհավանական է ու աննորմալ»:
«Մենք նկատում են տաքացման միտումներ շատ վայրերում, որտեղ աշխատում ենք, սակայն նման բան երբեք չէինք տեսել»,- ասում է նրանցից մեկը:
Մոնիտորինգային նախագիծը ստեղծել է Բրազիլիայի կառավարությունը, որի նպատակը Անտարկտիդայի 23 օբյեկտում կլիմայի փոփոխությանը հետևելն է: