|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ և ցանկանում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել։ Այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Ստամբուլում TRT World Forum-ում պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ չնայած այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կա, 30-ամյա հակամարտության արդյունքում կողմերի միջև վստահությունը վերացել է, և այն կառուցելու համար ժամանակ է պահանջվում։
«Կարծում եմ, որ ԵՄ-ն լայնորեն և ակտիվորեն աշխատում է կողմերի միջև վստահություն ստեղծելու համար», - ասել է ԵՄ պաշտոնյան: