կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 12:07
Քաղաքական

Տեղյա՞կ եք, թե ՀՀ օդային տարածքով Բաքվից Նախիջևան ինչ են տեղափոխում․ պատգամավորը՝ ՊՆ տեղակալին

Հայաստանի օդային տարածքը տևական ժամանակ է՝ տրամադրվում է ադրբեջանական ավիաընկերություններին։ Ֆիքսված է, որ Բաքվից Նախիջևան են գնում, ձևական առումով, քաղաքացիական ինքնաթիռներ։ Կցանկանայի իմանալ՝ պաշտպանության նախարարությունը տեղեկացվա՞ծ է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, թե ի՞նչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում Հայաստանի օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում, ապա այնտեղից, կրկին Հայաստանի օդային տարածքն օգտագործելով, վերադառնում Բաքու, տեղյա՞կ եք, թե ինչ են տեղափոխում․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարարին։

Հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ։