|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Մենք պնդում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա։ Այս մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում. գրում է Mehr-ը։
«Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական միջոցը երկրների ինքնիշխանությունը հարգելն է, և հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության փայլուն պատմությունը՝ մենք ողջունում ենք բոլոր երկրների համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Ռաիսին։
Կարևորելով Թեհրան-Անկարա հարաբերությունները տնտեսական և առևտրային ոլորտներում՝ Իրանի նախագահը նշել է, որ «շուտով, Թեհրանում համատեղ հանդիպման անցկացմամբ, համագործակցության զարգացումը կմտնի նոր փուլ»։
Էրդողանն ընդգծել է Թեհրանի և Անկարայի միջև համատեղ հանդիպումների անհրաժեշտությունը և նշել, որ երկու երկրների հարաբերությունները նոր էջ կմտնեն Թեհրան՝ իր առաջիկա այցից հետո։