Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 14-ին, հանդես գալով «Առավոտի» հրապարակման շուրջ պարզաբանումով, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բերել է Հայաստանում ներքին ուղեւորափոխադրումների նոր սակագներին վերաբերող մանրամասներ:
Մասնավորապես` 2013թ. հունվարի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոփոխություններ է կատարել ներհանրապետական ուղևորափոխադրումների ոլորտում գործող սակագներում: Փոփոխությունների անհրաժեշտությունը ՀԿԵ-ում պայմանավորում են ներհանրապետական ուղևորափոխադրումների վնասաբերությամբ և մրցակցային պայմաններով:
«2010 թվականին ներհանրապետական ուղևորափոխադրումների գծով կորուստները կազմել են 2003.7 մլն դրամ, 2011թ.-ին՝ 1822.2 մլն դրամ: Այդ թվում` միայն Արարատ և Երասխ ուղղություններով աշխատող էլեկտրագնացքի գծով վնասը 2010 թ. կազմել է 180.2 մլն դրամ, 2011 թ.՝ 200.5 մլն դրամ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իրականացնում է ներհանրապետական ուղևորափոխադրումները տրանսպորտային շուկայի խիստ մրցակցային պայմաններում, որտեղ երկաթուղային փոխադրումների մասնաբաժինը կազմում է ընդհամենը 3-4%: Երկաթուղային տրանսպորտի սակագները 3-րդ գոտում կազմում են 1000 դրամ՝ ավտոտրանսպորտի 1500 դրամի դիմաց, 2-րդ գոտում՝ 600 դրամ՝ ավտոտրանսպորտի 500-600 դրամի դիմաց, 1-ին գոտում՝ 300 դրամ՝ ավտոտրանսպորտի 400-500 դրամի դիմաց:
Սակագնային փոփոխություններում հաշվի են առնված 50 կմ հեռավորությամբ երթևեկող միջին վիճակագրական ուղևորի շահերը: Դա Արմավիր, Արարատ, Հրազդան կայարանների ուղևորներն են: Այս կարգի ուղևորների համար տոմսի արժեքը պահպանվել է անփոփոխ՝ 300 դրամի սահմաններում:
Մշտական ուղևորների և ուսանողների համար գործում են ամսական աբոնեմենտներ՝ ըստ ԱՊՀ երկրների օրինակի՝ 48 երթևեկության վճարով, որը 20% զեղչ է սահմանում ամենօրյա երթևեկության համար: Այսպիսով, երթևեկության վճարը 1-ին գոտում 300 դրամից կրճատվում է մինչև 240 դրամ, 2-րդ գոտում՝ 600 դրամից մինչև 480 դրամ, իսկ 3-րդ գոտում՝ 1000 դրամից մինչև 800 դրամ:
2013թ. հունվարի 1-ից կատարվում է երկաթուղային տրանսպորտից մշտապես օգտվող ուղևորների դիտարկում, որի արդյունքներով կվերանայվի աբոնեմենտային կարգը՝ մինչև 30% զեղչ սահմանելու հնարավորությամբ»,- նշվում է ՀԿԵ պարզաբանման մեջ: