Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումից մեկ օր անց՝ ապրիլի 2-ին՝ օրվա երկրորդ կեսից ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը Հայաստանում 80 եվրոյով թանկացրել է ինքնաթիռի տոմսերը բոլոր ուղղություններով. գրում է «Հայկական ժամանկը»:
Այս տեղեկությունը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հաստատել են «Աերոֆլոտի» հայկական ներկայացուցչությունից: Հարցին՝ տոմսերի գներն այսպես էլ մնալու են, ռուսական ընկերությունից պատասխանել են. «Աշխատում ենք»: Թերթի տեղեկություններով, նույն օրը ինքնաթիռի տոմսերը 100 հազար դրամով թանկացրել են նաև դեպի Դուբայ թռիչք իրականացնող ընկերությունները:
Այն, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկացումից հետո լուրջ խնդիրներ են առաջանալու, ենթադրվում էր: Ավելին, մասնագետները, մասնավորապես նախկին «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը «ՀԺ» թղթակցին ասել էր, որ եթե մենք ազգային փոխադրող չունենանք, որևէ խնդիր առաջանալու դեպքում մի օր արտասահմանյան ընկերությունները կարող են հայտարարել, որ թռիչք չեն իրականացնելու և փաստի առաջ կկանգնեցնեն ողջ ժողովրդին: