կարևոր
2599 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-21 16:07
Քաղաքական

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ նոր հանդիպում կլինի․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ նոր հանդիպում կլինի․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպում կլինի, ժամկետներ դեռ չկան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Կարծում եմ, եռակողմ հանդիպում կլինի ,բայց ամսաթվի հետ կապված դեռ կապված պայմանավորվածություն չկա»,- ասաց Գրիգորյանը;

Լրագրողի հարցին, թե կարելի՞ է վերջնական ասել, որ Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելու են Հայաստանի օրենսդրությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ դա միանշանակ է, ինքը բազմիցս այդ հարցին պատասխանել է։

Ճշգրտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեղակայվելու այդ ճանապարհին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․

«Նախ, եկեք խոսենք Ռուսաստանի ԱԴԾ-ի կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, եթե դուք մեջբերում եք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Երկրորդ՝ գործառույթների մասով, գործառույթների իրականացման ձևի մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն»,- շեշտեց Գրիգորյանը։