Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ երկիր ներխուժելու ծրագրերն անակնկալ չեն պաշտոնական Կիևի համար։ Այս մասին նա ասել է «Իշխանության իրավունք» հաղորդման ժամանակ։
«Պատրա՞ստ է Ուկրաինան. Այո՛։ Պատերազմ կլինի՞։ Այսօր այս հարցը բաց է, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Մենք վաղուց էինք պատրաստվում։ Սա մեզ համար անակնկալ չէր»,- ասել է նա։
Դանիլովը նաև նշել է, որ միջազգային հանրությունը հասկանում է Ռուսաստանի դրդապատճառները՝ Ուկրաինայի հետ կապված։ «Աշխարհը հասկացավ, թե ինչ է կատարվում. բոլոր դիմակները հանվել են»,- ընդգծել է նա։
Խորհրդի քարտուղարը պարզաբանել է նաև, որ Մոսկվայից ուղղակի ներխուժման կոնկրետ ապացույցներ դեռ չկան, սակայն սպառնալիքը կա։
«Վտանգ միշտ էլ կա, քանի դեռ կա Ռուսաստանը։ Խոսքն ուղղակի ներխուժման մասին է։ Որպեսզի ուղղակի ներխուժում տեղի ունենա, որոշակի բաներ պետք է տեղի ունենան: Այդ բաներն այսօր չկան։ Կլինե՞ն վաղը, կտեսնենք: Երկիրը պատրաստվում է. Ուկրաինան պատրաստ է»,- եզրափակել է Դանիլովը։