Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 9-ին կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և հետագա անելիքները. գրում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ 15 անդամ պետություններից բաղկացած ՄԱԿ-ի մարմինը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հարցերի համար. հայտնում է Yerkir.am-ը։
Իր խոսքում ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է. «Կորոնավիրուսը, որն արդեն վարակել է 1,5 միլիոն մարդու և դարձել ավելի քան 90 000 մահվան պատճառ, մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, ինչը կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների ալիքին, ինչն իր հերթին կվտանգի վարակի դեմ պայքարը»։
Միևնույն ժամանակ խորհուրդը հանդիպումից որոշ ժամանակ անց կարճ հայտարարությամբ է հանդես եկել, որով իր աջակցությունն էր հայտնել ավելի վաղ արված Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին, այն է՝ դադարեցնել հակամարտություններն ու հրադադար հայտարարել ողջ աշխարհում, հնարավորություններ ստեղծել մարդասիրական օգնության տրամադրման համար ու համատեղ ջանքերով հաղթահարել համավարակը։