|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հայաստանի արևելյան սահմանին արձանագրված ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն 2 տասնյակ անհետ կորած հայ զինծառայողներից և մեկ տասնյակն անցնող գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հայաստանի արևելյան սահմանին արձանագրված ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն 2 տասնյակ անհետ կորած հայ զինծառայողներից և մեկ տասնյակն անցնող գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա։
Ըստ էության տեղի է ունեցել լոկալ մարտական գործողություններ՝ երկուստեք խիստ սահմանափակված մարդկային ուժի և զինանոցի կիրառման պայմաններում, իսկ բուն գործողությունների թատերաբեմը ևս մեծ տարածք չի ընդգրկել։
Սակայն այս պայմաններում ունենք կորցրած մարտական հենակետեր, իսկ մի քանի տասնյակ հայ զինծառայողների ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։
Սրանք իրենց պաշտոնները միայն իշխանական բարիքներից և արտոնություններից օգտվելու համար են օգտագործում, իսկ որտեղ կա պատասխանատվության խնդիր՝ գոյություն չունեն»,- գրել է նա։