Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Քասախի համայնքապետարանի աշխատակիցները բոյկոտել են համայնքապետարանի աշխատանքները, նրանք չեն ընդունում մարզպետի կողմից նշանակված պաշտոնակատարին։ Լրագրողի դիտարկմանը, որ ըստ կարծիքների անօրինական է իր նշանակումը, Արտակ Թովմասյանն ասաց․
«Աշխատակազմը բոյկոտել է, ես էլ իմ լիզորությունների սահմաններում աշխատում եմ»։
Հիշեցնենք, որ Քասախի համայքնապետը նոյեմբերի 8-ից գտնվում է արձակուրդում։ Նրա կարգադրությամբ պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Մկրտչյանը։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի, մինչև համայնքի ղեկավարն արձակուրդից չվերադառնա, նրա պաշտոնեական լիազորությունները չեն կարող դադարեցվել, հետևաբար այլ պաշտոնակատար չի կարող նշանակվել։ Այդ ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին։ Մինչդեռ մարզպետը Քասախի համայնքապետի պաշտանակատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված թեկնածու Արտակ Թովմասյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։