|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ լուծելու տարածաշրջանային հակամարտությունները, ինչպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ջանքերը՝ հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագրի հաստատման համար»,- ասել է Լինդեն՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում: