|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հարավային Կովկասը, Միջերկրական և Սև ծովերի ավազանները միշտ Թուրքիայի համար մեծ նշանակություն են ունեցել: Այդ մասին ադրբեջանական Trend -ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, ով այցով գտնվել է Բաքվում:
Նա նշել է, որ, ցավոք, այս տարածաշրջանում այնպիսի ձգձգված խնդիրներ կան, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի, աբխազական և հարավօսական հակամարտություններն են, որոնք անորոշության աղբյուր են: Չավուշօղլուն ընդգծել է, որ թվարկված խնդիրները սպառնալիք են Եվրասիայի կայունության ու խաղաղության համար:
«Այդ պատճառով էլ համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, պետք է բազմապատկեն ջանքերը տարածաշրջանի հակամարտությունների լուծման համար: Իսկ Թուրքիան հետևում է գործընթացներին ու սատարում Ադրբեջանին»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Թուրքիան տարբեր հարթակներում, երրորդ երկրների հետ շփումների ժամանակ միշտ բարձրաձայնում է ԼՂ հակամարտության մասին, որն իր խնդիրն է համարում: