Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքուն չեղած տեղից ցեղասպանություն է հորինում, իսկ Արցախում ավելանում է իրական ցեղասպանության զոհերի թիվը: Հերթական զոհը մահացել է՝ դեռ չծնված: Նա արդեն անուն ուներ՝ Գաբրիել:
23-ամյա Անին Արցախի շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակման ծանր հետևանքները կրողներից մեկն է՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից: 6 ամսական հղի էր, երբ Արցախը հունիսի 15-ին հայտնվեց լիակատար շրջափակման մեջ և սկսվեց հումանիտար աղետը: Ծանր ապրումները, թերսնումը, վիտամինների պարունակող սննդի բացակայությունը, հղիության ծանր ընթացքը զուգորդեցին նաև ծանր հոգեկան ապրումների հետ:
Հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային:
«Ծանր հղիություն էի տանում, մի քանի անգամ պառկեցի Մարտակերտի հիվանդանոցում: Կար վառելիքի խնդիր, չէի կարողանում Ստեփանակերտ հասնել, իմ հիմնական կոնսուլտացիաները Ստեփանակերտում էր: Մի քանի անգամ գյուղի տրամադրած տրանսպորտով գնացի, բայց հետո հիմնականում, որ վատանում էի, գյուղի շտապ օգնությունով հասցնում էին Մարտակերտ»,- Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Անին:
Անիի զինծառայող ամուսինը դիրքերում է եղել, գիշրեվա 2-ին մեծ դժվարությամբ է հասել Ստեփանակերտ. «Դժվարությամբ կապի հանեցինք շտապ օգնությունը: Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, եկան, տարան Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր... Ես էլ արդեն հասկանում էի, որ շատ ուշ է:
Շատ դժվար է ապրել բլոկադայի պայամններում։ Ուժ հավաքեցի որ ապրեմ իմ 2,5 տարեկան տղայի համար։ Կոնֆետ էր ուզել... Ես չգա կոնֆետ»։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։