|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ իրեն պատկանող ծիրանի այգում տեղի ունեցած հրդեհի հետ կապված: Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա հավելեց, որ այգին ամբողջությամբ այրվել է։
Հարցին` արդյո՞ք կասկածներ ունի, թե այգին միտումնավոր են այրել, Ամիրյանը չպատասխանեց։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 16–ի երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող` Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում գտնվող ծիրանի այգում: Այրվել է մի քանի հեկտար տարածք, ոչնչացել են հարյուրավոր ծառեր։
Հիշեցնենք նաև, որ այս պահին Նազիկ Ամիրյանի և նրա ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը քննվում է դատարանում։ Ըստ ներկայացված մեղադրանքի` Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։