Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Կատե Թաիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանահայոց թեմը (Armenische Kirche in Deutschland) և հայ համայնքի կազմակերպություններն ու միությունները (Zentralrat der Armenier in Deutschland e.V.) դրսևորել են բացառիկ հայամետ կեցվածք և դադարեցրել են Նիկոլ Փաշինյանի կառավարության դրածո դեսպանի հետ իրենց համագործակցությունը:
Գերմանիայի հայոց հոգևոր և աշխարհիկ կառույցները հայտնել են, որ դեսպանը (Viktor Yengibaryan / Վիկտոր Ենգիբարյան) հեռացվել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների պլանավորման աշխատանքներից:
Սա հայ համայնքի արդար զայրույթի արտահայտությունն է ուղղված այն դեսպաններին, ովքեր մինչ օրս չեն տվել հրաժարականներ, կամ գոնե հանդես չեն եկել սփյուռքի համայնքներին ուղղված հայտարարություններով, որտեղ կդատապարտեին Նիկոլ Փաշինյանի` ցեղասպանությունը կասկածի տակ առնող թուրքական ժխտողական խոսույթը:
Մինչ օրս և ոչ մի դեապան հանրային կերպով չի արտահայտել իր անհամաձայնությունն ու վրդովմունքը ՀՀ դե-ֆակտո ղեկավարի և նրա արտաքին գերատեսչության վտանգավոր քաղաքականության վերաբերյալ (այդ թվում Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը) Embassy of the Republic of Armenia to Canada: ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia
Այդ դեսպաններին Հայոց Ցեղասպանության հիշատակի միցոցառումներին հրավիրելը կհամարվի բացահայտ վիրավորանք հայ ժողովրդի ինքնության և արժանապատվության հանդեպ, անարգանք ցեղասպանությունը վերապրածների սերունդերին:
Հայ Առաքելական Եկեղեցու Կանադահայոց թեմը (Armenian Diocese of Canada / Գանատահայոց Թեմ) դեռ դիրքորոշում չի հայտնել Նիկոլ Փաշինյանի խայտառակ հայտարարությունների վերաբերյալ և ըստ երևույթին բացատրություն չի պահանջել ՀՀ դեսպանից:
Ավելին, Աբգար Սրբազանն (Bishop Abgar) իր օրհնությունն է բերել ՀՀ դեսպանի նստավայր ...
Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան
Archbishop Bagrat Galstanyan / Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Archpriest Keghart Garabedian
Armenian National Committee of Canada»։