|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։
Հատարարության մեջ, մասնավորապես, նշված է․
«Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը:
Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը:
Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրներից:
Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը:
Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է»: