Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը. գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ: Մի քանի բան պարզաբանեմ.
նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:
Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել:
Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:
Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:
Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:
Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու», - գրում է Սարգսյանը: