|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հրավիրել է մասնակցելու կլիմայի փոփոխությունների վերաբերյալ բանակցություններին. ուրբաթ հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների:
Նախատեսված բանակցությունների մանրամասները դեռ չեն բացահայտվել: Պաշտոնական Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Հրավիրվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի հետ Բայդենը, նախագահ դառնալուց ի վեր, դեռևս հեռախոսազրույց կամ հանդիպում չի ունեցել։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Բայդենը Պուտինին «մարդասպան» էր անվանել, ինչն աշխարհում մեծ աղմուկ էր բարձրացրել։