Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Ազատամարտիկների հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Հայտարարություն
Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողություններ է սանձազերծել, այս անգամ դրանք տեղափոխելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը, հավատարիմ բոլոր ուժերով Հայրենիքը պաշտպանելու կուսակցության հավատամքին, իր պատրաստակամությունն է հայտնում կանգնել Հայ զինվորի կողքին։ Նախորդ պատերազմների ընթացքում մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած բոլոր կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի
Ազատամարտիկների հանձնախումբ
16.11.2021 թ.