Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակ Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ապրիլի 2-ն էր, ՀՅԴ ազատամարտիկների մի մասը արդեն երեկոյան Արցախում էին՝ Եղնիկներում: Երկրորդ խումբը մեկնեց հաջորդ օրը թվով 250 մարդ: Հաջորդ օրը տղաներին միացանք նաև մենք ՝փորձելով ընկերների կողմից հավաքված առաջին օգնությունը տեղ հասցնել (ծխախոտ, սնունդ , դեղորայք , հագուստ և այլն): Տեղ հասանք ուշ երեկոյան: Մութ էր արդեն, ու անվտանգությունից ելնելով հոսանքն անջատված էր զորամասում, կրակայրիչի թույլ լույսի տակ հազիվ նկատում էինք մեր ընկերներին: Երկու օր էր, որ չէինք տեսնվել, սակայն այնքան կարոտ ու հպարտություն կար, երբ սեղմում էիր ընկերոջդ, կամավորի կամ ժամկետային, պայմանագրային զինծառայողի ձեռքը: Արդեն կես գիշեր էր, տղանները հոգնած էին ու շատերը հենց զինվորական համազգեստներով մի կերպ տեղավորվում էին երկաթե երկհարկանի մահճակալների մեջ, ու ողջ զորանոցում լսվում էր մի մասի մեղմիկ, մյուսների «դաժան» խռռոցները...ախր հոգնած էին ու տարիքներն էլ էն չի:
Մեզ կարծես գիշերելու տեղ չկար, մահճակալները չէին հերիքում:
Այդ պահին մոտեցավ մի զինվոր ու դիմեց ինձ՝ հոպար գնա իմ տեղը քնի, հոգնած կլինես երկար ճանապարհ ես եկել. Շնորհակալ եմ արձագանքեցի ես, իսկ դու, որտեղ կքնես, դիմեցի նրան։
Ետ թեքվելով նկատեցի, որ քնասենյակում գտնվող 4 հատ աթոռ մոտեցրել է իրար ու իր համար քնատեղ պատրաստել: Բնականաբար մերժեցի ու ողջ գիշեր մի քանի ընկերներիս հետ անցկացրեցինք դրսում..
Դրանից հետո մի քանի անգամ ևս այցելեցինք տղաներին, ու ամեն անգամ ոգևորվեցինք հերոս տղանների հարգանքից, ուժեղ կամքից, դուխից ու համեստությունից:
Հիանալի սերունդ ունենք մեզ փոխարինող...
ՓԱՌՔ ՁԵԶ ԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐՙ և ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՆԱՀԱՏԿՆԵՐԻՆ՝ ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...»։