|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի արևելյան սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել օգտագործելով ռազմական ուղղաթիռներ, տանկեր, զրահատեխնիկա,հրետանի, գրադ կայանքներ և այլ զինատեսակներ: Հարձականը մասնակցում են մեծաքանակ զինուժ: Ըստ պաշտոնական տեղեկություների թշնամին կրել է մեծաքանակ կորուստներ /այդ թվում օդուժի և զրահատեխնիկայի / և ետ է շպրտվել: Հնարավոր նոր հարձակումները կանխելու, թշնամուն իր որջում խեղդելու նպատակով Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը զորականչ է հայտարարել մարտական բովով անցած «Շուշիի առանձնակի գումարտակի» և այլ ջոկատներում մարտնչած ընկերներին մարտական ստորաբաժանումներ կազմելու և պաշտպանության նախարարի հրամանով մարտական գործողությունների վայրեր մեկնելու, մեր երիտասարդ զինվորների կողքին Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:
ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբ