Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, որ Շուշիի մոտ սպանված հայ մասնագետի եղբայրը փորձել է վրեժխնդիր լինել թշնամուց, խոսում է Արցախում հուսալքությունից դեպի ոտքի կանգնելու գործընթացի մասին։ Թշնամու ամեն սադրանք այսուհետ հենց այդպիսի պատասխաններ է ստանալու՝ նռնակի նետում, 1 զոհի դիմաց 3-ը Շուշիի հրավառության ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
«Այն, որ Շուշիի մոտ սպանված հայ մասնագետի եղբայրը փորձել է վրեժխնդիր լինել թշնամուց, խոսում է Արցախում հուսալքությունից դեպի ոտքի կանգնելու գործընթացի մասին։ Թշնամու ամեն սադրանք այսուհետ հենց այդպիսի պատասխաններ է ստանալու՝ նռնակի նետում, 1 զոհի դիմաց 3-ը Շուշիի հրավառության ժամանակ։
Գրեթե վստահ եմ, որ թշնամու վրա նռնակ նետած Արցախցի տղային ռուս խաղաղապահները շուտ բաց կթողնեն։ Բայց դրա համար նաև հայերի միասնականությունն է պետք։ Երևանում, մարզերում և Ստեփանակերտում պետք է կազմակերպել երթեր և միտինգներ՝ ի պաշտպանություն Արցախցի արժանապատիվ տղայի։ Դա կզգաստացնի ինչպես խաղաղապահներին, այնպես էլ ՀՀ քաղաքական չիշխանությանը։
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բաց է և գործում է նորմալ։ Պետք է ավելի հաճախ երթևեկել այդ ճանապարհով և ավելի հաճախ լինել Արցախում։ Վախենալու բան չկա։ Միայն նոյեմբերին ես արդեն 3-րդ անգամ եմ եղել Արցախում։ Վերադարձել եմ երեկ ուշ երեկոյան»,- գրել է Հոխիկյանը։