|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Նայում էի Տավուշի մարզի Կիրանց գյուղում առաջացած սննդամթերքի պակասի տեսանյութը։ Հացի և այլ ապրանքների մատակարար մեքենային հայ ոստիկանները թույլ չեն տվել մտնի գյուղ։ Խանութներում դարակները սկսել են դատարկվել։
Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023-ին։ Բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը։
Թուրքն էլ ճանապարհ փակելու պատճառաբանություն ուներ։ Ասում էր' անվտանգության համար է անում։ Այդպես սովի ճիրաններում էր պահում Արցախի մեր հայրենակիցներին։
Կիրանցում հայ ոստիկաններն էլ ասում են' անվտանգության համար են անում, ու էլի սովի պատճառ են դառնում։
Գտեք 1 տարբերություն»։