Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 17:09
Քաղաքական

Օրվա կառավարությունից պահանջում ենք՝ այլևս չզբաղվե՛լ Արցախի ու ՀՀ հարցերով. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի վարչության ներկայացուցիչ

Պետք է բոլորս մոռանանք մեր գործը, մեր դասը, դուրս գանք և այսօրվա ապաշնորհ մարդկանց, որոնք բանակցում են մեր անունից, հանենք այն տեղից, որտեղ իրենք գտնվում են. կառավարության շենքի առջև այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, բժիշկ, 44-օրյա պատերազմի մասնակից – կամավորական Հայկազ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանի իշխանության հերթական դավաճանության՝ Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոճանապարհն Ադրբեջանին հանձնելու և թշնամու կողմից այնտեղ մաքսակետեր տեղադրելու դեմ այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու քաղաքացիները:

Հայկազ Հարությունյանը որպես դավաճանական որակեց Փաշինյանի իշխանության քայլերը՝ հավելելով, որ ինքը շատ կուզենար, որպեսզի մեր երկրի հարևանները լինեին բարեկամներ, բայց, ըստ նրա, ճշմարտությանը պետք է նայել բաց աչքերով:

«Աջից՝ թուրք, ձախից՝ թուրք, աջն ու ձախը մեր թշնամիներն են, մեր երկրի ներսում արդեն նույնպես թշնամիներն են: Թուրք-ադրբեջանական շահերի սպասարկողներն արդեն մեր ներսում են՝ հայկական հողի վրա: Մենք պարտավոր ենք ուղղել մեր սխալը և այսօրվա կառավարությունից պահանջում  ենք՝ այլևս չզբաղվե՛լ Արցախի, Հայաստանի Հանրապետության և, ընդհանրապես, հայկական հարցով»,- նշեց ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի վարչության ներկայացուցիչը:

Մանրամասն՝ տեսանյութում.  



Տես նաև՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղակի կանգնելու համար հրաման ստացան, տարան էդ մարդկանց․ ՀՅԴ ցուցարարներին կոպիտ ուժով բերման ենթարկեցին

Տես նաև՝ Առողջապահության նախարարության դիմաց ակցիայի ընթացքում առևանգվել և ապօրինի բերման են ենթարկվել ակցիայի 3 մասնակցի․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Տես նաև՝ Հայրենիքի ազատության համար պայքարող մեր դաշնակցական ընկերը. Գ. Վարդանյանը՝ Հ. Հարությունյանի մասին

Տես նաև՝ «Գունագեղ տոնախմբության» փոխարեն ընձեռե՛ք պետպատվերից օգտվելու հնարավորություն՝ ընկած տղերքի ընտանիքների համար. բժիշկ-ազատամարտիկ