Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Երկու տասնյակից ավելի մեր քաղաքացիների բերման են ենթարկել ոստիկանական բաժիններ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու տեղեկատվությանն ի պատասխան դիմադրության ակցիայի ժամանակ։
Մի քանիսի անունները հայտնի են․ Իգոր Սարգյան՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Գոռ Սարգսյան՝ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ, Սարգիս Կարապետյան՝ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, Հակոբ Դաշյան՝ ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, Լևոն Գալստյան ՝ՀՅԴ անդամ, ազատամարտիկ։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնից ահազանգ ունեն, որ ՀՅԴ անդամ ազատամարտիկին տանող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել և նրա ինքնազգացողությունը վատացել է։
«Հայաստան» դաշինքի պատգամավորները գնացին ոստիկանական բաժիններ՝ իրավական աջակցություն ցուցաբերելու բերման ենթարկվածներին։
«Որովհետև ավանդույթ է դարձել կեղծ ոստիկանական զեկուցագրերի հիման վրա հազարավոր մեր քաղաքացիների բերման ենթարկելը։ Փոխարենը Հայաստանի սահման պահելու՝ ոստիկանները զբաղված են Նիկոլի համար ոստիկանական տեռոր իրագործելով ողջ երկրով մեկ։ Տասնյակ մեր համաքաղաքացիների վրա քրեական գործեր են կարվել կեղծ մեղադրանքներով և որոշները շուտով արդեն հայտնվելու են դատարաններում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․