կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 11:30
Քաղաքական

ԱԺ֊ի դիմացից բերման ենթարկվեցին տասնյակ ցուցարարների

ԱԺ֊ի դիմացից բերման ենթարկվեցին տասնյակ ցուցարարների

ԱԺ֊ի դիմաց դավաճան իշխանությունների դեմ բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ բերման են ենթարկվել Հայրենիքի փրկության շարժման տասնյակ ցուցարարներ։

Մասնավորապես՝ բերման են ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Հովհաննես Ստեփանյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը և այլք։

Հիշեցնենք, որ այսօր Հայրենիքի փրկության շարժումը ակցիա է կազմակերպել Ազգային ժողովի շենքի դիմաց։ Շարժումը բողոքի ձայն էր բարձրացնում ապազգային իշխանության գործունեության դեմ:

Շարժումը երեկ հայտարարություն էր տարածել և փաստում էր, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ, շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը: Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել, որի օրակարգում նույնպես ընդգրված են հակապետական օրինագծեր: