կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 10:31
Քաղաքական

Իշխանավորները ոչ «հեղափոխական» տոկոսներ ստանալու մտավախություն ունեն. բերման են ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց. «Փաստ»

Իշխանավորները ոչ «հեղափոխական» տոկոսներ ստանալու մտավախություն ունեն. բերման են ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաեւ, այսպես ասած, ընթացիկ դեպքեր եւս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3–ին Լոռու մարզի ոստիկանները Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաեւ Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց: Այս գործընթացին նախորդել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այցը Լոռու մարզ: Նույն աղբյուրի պնդմամբ, բերման ենթարկվածների թվում են ՀԷՑ–ի եւ «Գազպրոմ Արմենիայի» տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ: 

Նշենք, որ «Գազպրոմի» Լոռու մարզային կառույցի ղեկավարը ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանի եղբայրն է: Իսկ ՀԷՑ–ն, ինչպես գիտենք, պատկանում է Սամվել Կարապետյանին, որը նաեւ բավական ազդեցիկ է Լոռու մարզում, իսկ ՀԷՑ-ի՝ նաեւ մարզային գրասենյակի ղեկավարներն են նրա անմիջական «թիմից»: 

Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները մտավախություններ ունեն, որ Լոռու մարզում կարող են ոչ «հեղափոխական» տոկոսներ ստանալ՝ հաշվի առնելով հանրապետականների՝ այլ տարածքների համեմատ ուժեղ ռեյտինգային ցուցակն այդ մարզում, ինչպես նաեւ Մարուքյան եղբայրների զգալի ազդեցությունը: Հենց այս նպատակով էլ որոշվել է ոստիկանության միջոցով զգուշացնել այն սուբյեկտներին, որոնք այս ընտրություններին աշխատելու են իշխանության մրցակիցների օգտին: Ընդ որում, նման դեպքերը գուցե բացառություններ չլինեն առաջիկա մի քանի օրերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: