|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նոյեմբերի 10-ին, ժամը 23:38-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տեխնիկա է շրջվել․ կա տուժած։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Kirovets K-700» մակնիշի տրակտորը շրջվել է․ վարորդը (Ս․ Կ․, ծնված 1991 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել տրակտորի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։