Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է հանձնել գերեվարված՝ ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ: Այս մասին «Հայաստան» խմբակցության հարցմանն ի պատասխան հայտնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Հետաքրքրական է, որ այս հայտարարությունից ժամեր անց ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր նաև գերիների մասին: Ըստ այդմ՝ այդտեղ նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ վերադարձվել է, ընդհանուր առմամբ, 122 գերի. Հայաստանին է վերադարձվել 105 գերի, Ադրբեջանին՝ 17:
Ստացվում է, որ ՀՀ սոցապ նախարարության և ՌԴ ԱԳՆ թվերի միջև անհամապատասխանություն կա, սոցապ նախարարության տվյալը 9-ով ավելի է:
Ի դեպ, եկեք հիշենք, որ Արցախից բռնազավթած տարածքների ականապատ քարտեզների դիմաց Ադրբեջանը 15 գերի էր վերադարձրել։ Փոխանակումն իրականացվել էր ամերիկյան կողմի միջնորդությամբ։ Բայց նույնիսկ այս դեպքում ռուս խաղաղապահների և ամերիկյան կողմի ջանքերով վերադարձված գերիների ընդհանուր թիվը պետք է լիներ 120, այնինչ՝ հայկական կողմը նշում է 114 թիվը:
Հուսանք՝ կտրվի պատասխան, թե որն է այս հակասության պատճառը և ինչով է պայմանավորված թվերի անհամապատասխանությունը, որովհետև, ի վերջո, խոսքը հայ զինծառայողների, մարդկային կյանքերի և ճակատագրերի մասին է, և Փաշինյանի՝ զոհերի թվին վերաբերող «պլյու-մինուս» մոտեցումը չի կարող գործել: