Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետեւ ամեն զոհի առկայությունը ծանր է եւ այստեղ որեւէ թվաբանական վարժություն տեղին չէ, բայց, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ հանրությանը պետք է տալ տեղեկատվություն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3 621 զոհ եւ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միաժամանակ ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ արդյունքներին եւ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամությունն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել: Բայց կան դեպքեր, որ ասում են՝ թողեք ամբողջ պրոցեսը լինի մեր հսկողության տակ»,-ասաց Փաշինյանը: