կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 20:45
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Ինչպես հաղորդում է «Новости-Грузия»-ն, այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Պորտալը նշում է, որ «դելտա պլյուսը» առաջին անգամ Հնդկաստանում 2020 թ. հոկտեմբերին հայտնաբերված «դելտա» հիմնամանրէի նոր տեսակն է: «Դելտա պլյուսի» հայտնաբերման մասին առաջին անգամ հայտարարել են Մեծ Բրիտանիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այս հիմնամանրէն կրկնակի անգամ ավելի հեշտ է տարածվում, քան «դասական»՝ չինական հիմնամանրէն, որից սկսվել է համավարակը:

Վրաստանում ներկայումս վարակվածների մինչեւ 50 տոկոսը վարակված են «հնդկական հիմնամանրէով»: Դրա տարածումը սկսվել է մայիսին։ 

Վարակվածների մյուս կեսը կորոնավիրուսի «բրիտանական հիմնամանրէով» է վարակված, որը Վրաստանում հայտնվել է փետրվարի վերջին:

Համաճարակաբանները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս «հնդկական հիմնամանրէն» ամբողջությամբ կփոխարինի «բրիտանականին»: