Քանաքեռավանի նախկին ղեկավար Հայկ Սարգսյանը հայտնում է, որ Նոր Հաճնում դեկտեմբերի 5֊ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը՝ ընդգրկվելով ՀՅԴ ցուցակում։
«Նոր Հաճն խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, տեղեկացնում եմ, որ 2021 թվականի դեկտեմբերի 5֊ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրել եմ համայնքի ավագանու իմ թեկնածությունը՝ ընդգրկվելով ՀՅԴ ներկայացրած ցանկում։ Որոշմանս պատճառների, ծրագրերի և անելիքների մասին խոսելու առիթներ կունենանք առաջիկա ամսվա ընթացքում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։