Լրացել է Քանաքեռավանի համայնքապետ Հայկ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարին, այդ առիթով նա հաշվետվութուն է ներկայացրել՝ կից գրառմամբ․
«Սիրելի քանաքեռավանցիներ, հուլիսի 14-ին լրանում է Քանաքեռավանի համայնքապետի պաշտոնավարման իմ ժամկետը։ Անցնող հինգ տարվա ընթացքում առավելագույնս փորձել եմ բարելավել և կազմակերպված ուղղու վրա դնել մեր համայնքի կյանքը։ Կարևոր համարելով կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես գալու ավանդույթի ձևավորումը, այս գրառմանը կից ներկայացնում եմ իմ պաշտանավարման ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։
Այս աշխատանքները հնարավոր չէր լինի ձեռնարկել և իրականացնել առանց ձեր վստահության քվեի, համայնքի ավագանու և իմ շուրջ հավաքված թիմի, ինչպես նաև տեսանելի և ոչ տեսանելի համայնքի բարեկամների։ Լիահույս եմ, որ համայնքի զարգացման համար մեր կողմից ձեռնարկված բոլոր երկարաժամկետ ծրագրերը կշարունակեն մնալ հաջորդ համայնքապետի և իր թիմի ուշադրության կենտրոնում։ Անհրաժեշտության դեպքում, իմ փորձառությամբ և ուժերով պատրաստ եմ աջակցել վերը նշված ծրագրերի իրականացմանն ու Քանաքեռավանի շարունակական զարգացմանը։ Շնորհակալ եմ՝ համայնքի ղեկավարման այս տարիներն ինձ վստահելու համար»։