ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի նախկին ղեկավար, նույն համայնքից որպես Նոր Հաճն խոշորացված համայնքի ավագանու ՀՅ Դաշնակցության թեկնածու առաջադրված Հայկ Սարգսյանը դիմել է ընտրողներին.
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթներ,
Հավանաբար նկատել եք, որ թեև դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված եմ իբրև ավագանու թեկնածու, սակայն չեմ իրականացրել դասական իմաստով քարոզարշավ. չեն եղել պաստառներ, բուկլետներ, գրասենյակ, մարդաշատ հանդիպումներ ... Մեր երկրի առջև ծառացած և ամեն օր ավելացող լրջագույն խնդիրների ու տիրող տրամադրությունների պայմաններում դժվար էր կենտրոնանալ և առաջնային համարել քարոզարշավը։ Այդուհանդերձ, հուսով եմ, որ վերջին ժամանակաշրջանի իրողությունները հաշվի առնելով, ձեր ընտրությունը կլինի գիտակցված և մի փոքր քայլ՝ մեր համայնքի ու պետության ամրացման ճանապարհին»։