Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Կրակի դադարեցման, Հայաստանի կողմից Ադրբեջանին մի շարք տարածքների հանձնման և գերիների փոխանակման մասին եռակողմ հայտարարությունը» որպես փաստաթուղթ՝ մնացել է սեղանին։
Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է արցախյան շարժման ակտիվիստ, մտավորական Աշոտ Սարգսյանը։
«Իմ խորին համոզմամբ, դրա հիմնական դրույթները մինչեւ պատերազմը սկսվելը նախապես համաձայնեցված է եղել: Այդ է վկայում նաեւ նոյեմբերի 9-ի խորհուրդը, որը մեր թշնամու համար սահմանված է որպես Դրոշի օր: Նման հարցերում զուգադիպությունների չեն լինում:
Զուգադիպություն չէ նաեւ 2022թ. օգոստոսի 30-ին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալումը, ում մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Շուտով լրանալու է գեներալի ձերբակալման երեք տարին, բայց այդպես էլ անհայտ է մնացել հրամանատարը մեղավոր է, թե՞ ոչ:
Միքայել Արզումանյանի ձերբակալման հաջորդ օրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Օգոստոսի 31-ին մահացել է Զորավար Անդրանիկը:
Իհարկե՛, դրանց մասին տեղյակ չի եղել Նիկոլ Փաշայանը: Պատմական արդարության մասին ինչ գրել մի երկրում, որտեղ պետական իշխանության մակարդակով՝ «խռոված» են ՀՀ Սահմանադրությամբ հաստատված Ազգային Եկեղեցուց, մերժում են Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչել են աշխարհի 35 պետություններ, 36 քաղաքային խորհուրդներ, Եւրոպական միությունը, Եւրոպայի խորհուրդը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, դպրոցական դասագրքերում խեղաթյուրված են Հայոց պատմությունը, թշնամու կողմից զավթած տարածքների նկատմամբ խիստ զսպվածություն է ցուցաբերում եւ առաջարկում խաղաղություն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․Լավրովի այցի ժամանակ չի քննարկվել եւ չի խոսվել եռակողմ պայմանագրի եւ նրա դրույթների շուրջ ստանձնած երկրների պարտավորությունների մասին։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մնում է սեղանին, կողմերը կամ միմյանց են մեղադրում պարտավորություններից հրաժարվելու կամ այդ էջը փակված են համարում։ Պաշտոնական դրա չեղարկման շուրջ հայտարարություն առայսօր չկա։