Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարիք չկա մեր տղային՝ Առուշին, այդքան երկար փակի տակ պահելու, ախր մենք էլ արժեք ունենք, որ կարողացել ենք ընտրել մեր արժանապատիվին․ Գորիսում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ազատամարտիկ Արարատ Արշակյանը, որն այս պահին ներկա է Գորիսի համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Առուշ Առուշանյանի դատավարությանը։
«Մարդն ինչքան վախենում է, այդքան իր վախից ավելի շատ ավելորդություններ է թույլ տալիս։ Այսքան ժամանակ Առուշանյանին փակի տակ պահելը, մարդու արածը, նվիրվածությունը հատկապես՝ պատերազմի ժամանակ, չգնահատելն աններելի է, ինձ համար հատկապես աններելին այն է, որ կանգնեցին, ասացին՝ մարտական գործողություններին չի մասնակցել, Ջաբրայիլում չի եղել, ու էդպես քանի հրամանատարների գլխին գործ սարքեցին»,- նշեց նա։
Արշակյանի խոսքով՝ թուրքն ամուր դիրքավորվել է Քաչալ սարի հատվածում, և չկա որևէ մեկը, որ այդ հարցով զբաղվի։
«Իշխանություններին որ լսես, կասեն՝ այս մեր կանգնած տեղն էլ է ադրբեջանական, ինչքան ստրատեգիական գոտիներ կա, թուրքի վերահսկողության տակ են․ չի բացառվում՝ օրեք հանեն ու ասեն՝ ովքեր զենք վերցնեն ու մեր եղբայրական Ադրբեջանի դեմ զինված ոտնձգություն անեն, կալանավորել 7-9 տարի, ովքեր խուսափել են հայրենիքը պաշտպանելուց՝ աջակցություն տրամադրել 10 հազար ԱՄՆ դոլարով»,- ասաց Արարատ Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։