|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մոտ մեկ ժամ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ հիմքով են բերման ենթարկել։ Նրա խոսքով՝ սովորաբար բերման են ենթարկում հանցանք կատարելու կասկածանքով։
Փաստաբանը գրում է՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են։
Նշեք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է8 Քարահունջի համայնքապետի խափանման միջոցի ընտրության հարցը։ Դատարանի մոտ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ օրվա իշխանությունները գիտեն, որ Սյունիքի միջանցքների աշխատանքներին մենք խոչընդոտելու ենք, չենք թողելու նման բան տեղի ունենա, դրա համար ցանկանում է մեզ ձերբակալել և հարցին հեշտ լուծում տալ։
Առուշանյանը նշել է , որ այս ընթացքում հարյուրավոր քաղաքացիների ոստիկանություն են տանում, ինչը բանսարկություն է։
«Մարդկանց գիշերն ուշ ժամի մի քանի անգամ տարել են ոստիկանություն, ստիպել ու ճնշել, որ եթե ցուցմունք, իրենց կդատեն, բայց այստեղ ոչ մի բան չկա։ Մենք սկզբունքրեն էլ երբեք մեզ թույլ չենք տա թե՛ աշխատողներին, թե՛ որևիցե քաղաքացու կաշառք տալ ու պահանջել, որ մեզ քվեարկեն։ Սա դեմ է մեր թիմի սկզբունքներին, և նման բան գոյություն չունի։ Հերթական բանսարկություններն են, որ տեղի են ունենում։ Մեր քաղաքացիներին ասում են, որ գրեն Առուշի վրա կամ էլ իրենց կդատեն։ Կան մարդիկ, որ վախի մթնոլորտում գուցե որոշակի քայլերի գնան»,-ասաց Գորիսի քաղաքապետը։
«Ես պատրաստ եմ դատվելու միայն թե մեր ժողովրդին ամեն օր չտանեն, վախեցնեն, Եթե պետք է դատեն, թող դատեն, միայն թե տարեց մարդկանց, գյուղապետներներին և մեր աշխատակիցներին հանգիստ թողնեն, առանց այն էլ մարդիկ արտագաղթում են աշխատանք չունենալու, այս մթնոլորտի պատճառով։ Մեր բոլոր վարչական ղեկավարներին կանչում են։ Տեղեկություն ունեմ, որ երեկ Որոտան գյուղի ամբողջ ազգաբնակչությանը տարել են ոստիկանություն նույն խնդրով։ Ես հենց այսօր էլ պատրաստ եմ, միևնույնն է, իմ սկզբունքերը չեն փոխվելու»,- նշել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալել են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին:
Տես նաև՝ Ձերբակալել են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին:
Տես նաև՝ ՀՀ-ում քաղաքական հետապնդումները շարունակվում են․ Առուշ Առուշանյանի փաստաբան: