|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար` 26-ամյա գործարար Առուշ Առուշանյանը: ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 22148 քաղաքացուց 13162-ը, այսինքն` ընտրողների 59.43 տոկոսը:
Ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Առուշ Առուշանյանը ստացել է 12945 ձայն, իսկ նրա միակ մրցակից` Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը` ընդամենը 56 ձայն:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Գորիսի նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Առուշ Առուշանյանին: