կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 17:42
Մշակույթ

Կարինում գտնվող Օլթուի ռուսական եկեղեցում վերականգման աշխատանքներ են ընթանում

Կարինում գտնվող Օլթուի ռուսական եկեղեցում վերականգման աշխատանքներ են ընթանում

Կարնո (Էրզրում) նահանգի Օլթու գավառում գտնվող ռուսական եկեղեցում վերականգման աշխատանքներ են ընթանում։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ այդ նախագծին աջակցում է Էրզրումի նահանգապետարանը, իսկ աշխատանքները վերսահսկվում են Օլթուի քաղաքապետարանի կողմից։ Եկեղեցին վերականգնում են բնօրինակին համապատասխան։

Օլթուի քաղաքապետարանի աշխատակիցներից Էլիֆ Քարաբուլութը թուրքական լրատվամիջոցի թղթակցին հայտնել է, որ եկեղեցու վերականգնումն սկսվել է անցյալ տարի։ Ըստ նրա՝ եկեղեցու գմբեթների կամարների որոշ քարեր լիովին անհետացել էին, բայց ներկայում դրանք արդեն վերականգնվել են, իսկ եկեղեցու ներքին հարդարանքի վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտին են հասցվել։

Ենթադրվում է, որ այս եկեղեցին կառուցվել է 1877-78 թթ․ ռուս-թուրքական պատերազմից մինչև 1917 թ․ բոլշևիկյան հեղափոխություն ընկած ժամանակահատվածում, շուրջ 40 տարի։ Եկեղեցին ստեղծվել է 19-րդ դարաշրջանի ճարտարապետության ոճով։

https://basakgazetesi.com/haber/erzurumda-bulunan-oltu-rus-kilisesinde-restorasyon-calismalari-devam-ediyor-450649.html

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net