կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 17:30
Քաղաքական

Արցախում շատ անհասկանալի շինարարական աշխատանքներ են կատարվում. Մետաքսե Հակոբյան

Մեզ մեկ բան է մնում՝ գիտակցել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններն իշխանությունների սեփականությունը չեն, և իրական տերը հայ ազգն է, և մենք, լինելով միահամուռ, կկարողանանք իրականում այս արհավիրքից դուրս գալ․ «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։

«Ցավոք, այսօր Արցախի իշխանությունների աչքերն ու ականջները փակ են, նրանք չեն լսում ընդդիմության առաջարկները և լուծումները, դրանք մատնում են լուռ անտարբերության։ Վերջին պատերազմի վերքերը ոչ միայն դեռ չեն սպիացել, այլև շատ երկար են սպիանալու, կամ հարց է՝ արդյոք կսպիանա՞ն, թե՞ ոչ»,- ասաց նա։