կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 14:39
Քաղաքական

Շուռնուխի բնակչի գոմի կեսը ադրբեջանցիների վերահսկողության տակ է. սա ծաղր է մարդու նկատմամբ. Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը  մամուլի ասուլիսում քարտեզի վրա ցույց տվեց Շուռնուխում Ստյոպա Մովսիսյանի տունը և նշեց, որ անասնագոմի մի մասը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։

«Պատկերացնո՞ւմ եք մի երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը կարող է սա ընդունելի համարել։ Սա մարդու նկատմամբ ծաղրից էլ ավելի է, մարդու արժանապատվության ամենակոպիտ խախտում է»,- նշեց նա։

ՄԻՊ-ը հավելեց, որ մի հատվածում, որտեղ ամեն օր երեխաներ են խաղում, երեք երկրի զորք կա։ Սա երեխաների իրավունքների տեսանկյունից ևս խախտում է, և դատապարտելի պահվածք է, որ այս ամենի վրա աչք են փակում։

«Երեք երկրի զորքի պայմաններում երեխան կարո՞ղ է նորմալ միջավայրում մեծանալ»,- հարցրեց պաշտպանը։

Արման Թաթոյանն անդրադարձավ նաև այլընտրանքային ճանապարհ կառուցելուն։ «Մենք ասում ենք, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ, շատ լավ, կառուցում ենք, բայց ինչո՞ւ ենք  միանգամից հրաժարվել մեր հիմնական  ճանապարհից։  Ասում ենք՝  դե լավ,  Ադրբեջանն ասում է մերն է, մենք էլ  բերենք այլընտրանքային ճանապարհներ կառուցենք, այլընտրանքային գյուղեր, քաղաքներ կառուցենք։ Ադրբեջանը կարող է վաղը քարտեզ  բերել ու ասել՝  այս  գյուղն էլ է իմը, այլընտրանքային  գյուղ կառուցե՞նք։  Մեր աշխատակազմով մանրակրկիտ ուսումնասիրել ենք  արխիվային բոլոր  փաստաթղթերը․ ադրբեջանական իշխանությունները, 20-ական թվականներից սկսած,  միշտ օգտագործել են էթնիկ  գործոնը՝  տարածքներ նվաճելու համար»,- ասաց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։