|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՄԻՊ Արման Թաթոյանը վստահեցնում է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ։ Ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմի կողմից արված լուսանկարները՝ նա նկարագրեց, թե ինչպես են մայիսի 12-ից ադրբեջանցիները առաջացել ՀՀ ինքնիշխան տարածքներում։
Արման Թաթոյանը նշեց, որ Վերին Շորժայում մարդիկ ապրում են ընտանիքներով, արածեցնում են կենդանիներին, և այդ տարածքին շատ մոտ դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները։
«Այստեղ մեկ այլ խնդիր կա։ Ջրավազան կա, որտեղից գոյանում է ոռոգման ջուր, ինչպես նաև՝ խմելու ջուր։ Սա նույնպես ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո է։ Գեղարքունիքում ադրբեջանցիների ներկայության պատճառով ունենք գյուղեր, որտեղ ընդհանրապես ջուր չկա։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու»,- նշեց ՄԻՊ-ը։